ՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք տեղակայել Գերմանիայից արևելք
Եթե Գերմանիան հրաժարվի միջուկային զենք տեղակայելուց, դրանք կարող են հայտնվել եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայից արևելք, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բեռլինում ՆԱՏՕ-ի Talk 2021 համաժողովի ժամանակ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Գերմանիան կարող է որոշել, թե արդյոք իր տարածքում զենք պետք է լինի, բայց այլընտրանքը միջուկային զենքն է եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայից արևելք»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։