Այն, որ թշնամու կողմից կուտակումներ կան, ոչ ոք չի հերքում, բայց թշնամին միաժամանակ տարածում է լրացուցիչ խուճապ տարածող տեսանյութեր․ Հոխիկյան
Երբ ես խոսում եմ թշնամու կողմից տարածվող տեսանյութերին չվստահելու մասին, չի նշանակում, որ թշնամին առաջիկա օրերին չի հարձակվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Այն, որ թշնամու կողմից կուտակումներ կան, ոչ ոք չի հերքում, բայց թշնամին միաժամանակ տարածում է տեսանյութեր, որոնք լրացուցիչ խուճապ են տարածում։
Պետք է պատրաստ լինել ադրբեջանական կողմի սադրանքների, տեղային հարձակումների, դիրքային բախումների, բայց չենթարկվել Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների կեղծ տեղեկությունների ազդեցությանը»,- գրել է Հոխիկյանը։
Նա ավելի վաղ գրառում էր և կոչ արել անտեսել ադրբեջանական կայքերում ու սոցցանցերում տարածվող տեսանյութերը և չտարածել դրանք։ «Դուք ոչ միայն դառնում եք թշնամու քարոզչության զոհ, այլև մասնակցում եք այդ քարոզչությանը»,- գրել էր նա։