Անկարան և Վաշինգտոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև։
Զրույցի թեմաներից մեկը եղել է Ղարաբաղում խաղաղության և կայունության հաստատումը, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը։
Կողմերը քննարկել են նաև քաղաքական իրավիճակը և Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու, Սիրիայի տարածքային ամբողջականությունը և նրա տարածքը ահաբեկչությունից մաքրելը, Լիբիայի քաղաքական գործընթացն ու ընտրությունները, Ուկրաինայի արևելյան զարգացումները, լեհ-բելառուսական սահմանին միգրանտների խնդիրը: