Թբիլիսին Բաքվին և Երևանին առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը
Թբիլիսին հանդես է եկել երկրների «եռյակի» շրջանակներում բանակցությունների ձևաչափ ստեղծելու նախաձեռնությամբ, որում Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը կբանակցեն Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Այդ մասին նոյեմբերի 19-ին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
«Մեր այլընտրանքը մեր առաջարկած նախաձեռնություններն են, այդ թվում՝ եռյակի ձևաչափը՝ Հարավային Կովկասի երեք երկրները։ Դրան կմասնակցեն Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը։ Թբիլիսին պետք է հարթակ դառնա հարավկովկասյան երեք երկրների միջև երկխոսության համար։
Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով, Թբիլիսին հավակնություններ ունի առաջարկել հարեւան երկրներին մասնակցել տնտեսական նախագծերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում լարվածության թուլացմանը և երկարաժամկետ հեռանկարում խաղաղության հաստատմանը: