Իրանը Պարսից ծոցում օտարերկրյա նավ է կալանել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը Պարսից ծոցի ջրերում օտարերկրյա նավ են կալանել՝ վառելիքի մաքսանենգության փորձի համար, հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նավը կալանվել է երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի ափերի մոտ։
Հաղորդվում է, որ զինվորականները առգրավել են 150 հազար լիտր վառելիք, իսկ նավի անձնակազմի 11 անդամների նկատմամբ հետաքննություն է սկսվել։