Պենտագոնի ղեկավարը իրանական անօդաչու թռչող սարքերը անվանել է սպառնալիք ԱՄՆ ուժերի համար
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իրանական հարձակողական անօդաչու թռչող սարքերի աճող օգտագործումը բնութագրել է որպես մշտական սպառնալիք Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի համար և խոչընդոտ ահաբեկչության դեմ պայքարին։
«Իրանի կողմից կամիկաձե անօդաչու թռչող սարքերի տարածումը մշտական սպառնալիք է ԱՄՆ զորքերի համար և խոչընդոտ է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Ինչպես տեսնում ենք Իրաքում, Սաուդյան Արաբիայում և տարածաշրջանի այլ երկրներում, մեր շատ գործընկերներ ամեն օր բախվում են նույն վտանգի հետ»,-ասել է Օսթինը Բահրեյնի համաժողովում։