Զաքիր Հասանովը խորհրդակցություն է ունեցել Ադրբեջանի ռազմական ղեկավարության հետ
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին, Կենտրոնական հրամանատարական կետում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, փոխնախարարների, ռազմական ճյուղերի հրամանատարների, գլխավոր տնօրինությունների պետերի, ինչպես նաև նախարարության ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։
Այս մասին Azeri Daily-ին հայտնել է ադրբեջանական լրատվական գործակալությունը: Հանդիպման աշխատանքներին տեսահաղորդակցության միջոցով ներգրավվել են na7 Ադրբեջանի զորամասերի և կազմավորումների հրամանատարները և լիազորված այլ սպաներ։ Զաքիր Հասանովը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից բանակի առջեւ դրված խնդիրները։
Հանդիպմանը վերլուծվել է իրավիճակը պետական սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման տարածքներում։