Ֆրիդա Կալոյի «Դիեգոն և ես» ինքնադիմանկարը վաճառվել է 34,9 միլիոն դոլարով
Մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի «Դիեգոն և ես» ինքնադիմանկարը վաճառվել է Նյու Յորքի Sotheby's աճուրդում ռեկորդային 34,9 մլն դոլարով։
Նկարը ստեղծվել է 1944 թվականին և դարձել Կալոյի վերջին ինքնանկարներից մեկը։
Հայտնի է, որ նկարը վերջին անգամ աճուրդում ցուցադրվել է 1990 թվականին՝ 1,4 մլն դոլարով։
Հաղորդվում է, որ 34,9 մլն դոլարը, որով վաճառվել է Կալոյի «Դիեգոն և ես» աշխատանքը, ամենամեծ գումարն է լատինաամերիկացի արվեստագետների աշխատանքի համար։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2018 թվականին, երբ Դիեգո Ռիվերայի կտավը վաճառվել էր 9,76 մլն դոլարով։