Երևանը համաձայնել է Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպման անցկացմանը
Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բաքու-Երևան ամենաբարձր մակարդակով գագաթնաժողով կազմակերպելուն։