Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Հնարավորություն կար Դադիվանքը չհանձնելու, բայց, ցավոք, եղավ այն, ինչ եղավ. Արցախի թեմի առաջնորդ

Yerkir.am-ի զրուցակիցը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն է:

 - Սրբազան Հայր, ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանի հրթիռները կրկնակի խոցեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, ինչպիսի՞ զգացողություններ ապրեցիք այն ժամանակ և ինչպիսի՞ գնահատականներ կտաք այսօր։

- Մեր գնահատականը սրտի խորը ցավն է, որ անընդհատ ուղեկցում է մեզ։ Այդ ցավը ունի երկակի իմաստ` նախ որ կորցրեցինք մեր հայրենիքի մի զգալի մասը և մեր զավակներին, ավերվեցին ու պղծվեցին մեր դարավոր սրբավայրերը, և երկրորդ՝ մեզ բաժին է հասել այնպիսի մի հակառակորդ, ով զուրկ է համամարդկային արժեքներից` մարդասիրությունից, սրբության հանդեպ հարգանքից:

- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հաշված օրեր անց նույն եկեղեցին ենթարկվեց վանդալիզմի։ Վերանորոգման պատրվակով Շուշիի Մայր տաճարի ֆիզիկական ձևափոխմանը և դիմախեղմանը զուգահեռ Ադրբեջանը չի դադարում փորձերը` խեղաթյուրելու եկեղեցու հայկական ինքնությունը: Կցանկանայինք լսել Մայր Աթոռի գնահատականն այս ամենի մասին։

- Այս վարքագիծը ցավոք նորություն չէ մեզ համար և դարեր շարունակ թուրքի այդ ձեռագիրը ոչնչացրել ու խեղաթյուրել է մեր պատմական հուշարձանները, հատկապես վանքերն ու եկեղեցիները։ Մի ժողովուրդ, ազգ կամ թեկուզ անհատ մարդ, երբ իրենից ոչինչ չի ներկայացնում, մնայուն արժեքներ չի կարողանում ստեղծել, սկսում է գողանալ և ուրիշինը իրենը ներկայացնել։ Սրա արմատները շատ խորն են գնում, և կարծում եմ սա գալիս է իրենց քոչվորական էությունից` ապրել ուրիշի ստեղծածը սեփականեցնելով։ Մի ազգից, որտեղ հայրը իր որդուն մանկուց սովորեցնում է գողանալ և իր բարեկամների մոտ հպարտանում է իր որդու հաջողություններով, այլ վարքագիծ սպասել ավելորդ է, և սա լուրջ քաղաքակրթական մակարդակի հիմնախնդիր է։

Մայր Աթոռը մշտապես ակտիվ քայլեր է ձեռնարկել Արցախի վտանգված հոգևոր ժառանգության պահպանման համար։ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ստեղծվել է Արցախի գրավյալ տարածքների հոգևոր ժառանգության հարցերով հատուկ գրասենյակ, և վերջերս էլ Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով` աշխարհի տարբեր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ, որի առանցքում հենց վերոնշյալ հարցերն էին։ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը միջազգային տարբեր հարթակներում, սկած ՅՈՒՆԵՍԿՕ-ից մինչև Հռոմի Պապ, ներկայացրել է այս հարցերը և կոչ արել կանխել Արցախում համամարդկային քրիստոնեական արժեքների ոչնչացումը։

- Նման վերաբերմունքը չի՞ վկայում, արդյոք, Արցախի տարածքում հայկական հետքի բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության շարունակականության մասին։

- Անշուշտ, անզեն աչքով էլ տեսանելի է, որ սա Ադրբեջանի կողմից հստակ մշակված ռազմավարություն է, և նույնիսկ իրենց նախագահն ինքն էր ջնջում Հադրութի Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հայերեն արձանագրությունը։ Բայց ինչպես նշեցի, սա նոր ծրագիր չէ, այլ արդեն իրենց էության մաս է դարձել` ջնջել հայկական քրիստոնեական ամեն հետք։

Գիտեք, ես կարծում եմ նաև, որ նրանք վախենում եմ մեր եկեղեցիների հայկական լինելուց, այնտեղ հնչած հայի աղոթքից և այսպիսի էժանագին ձևերով փորձում են փոխել մեր սրբավայրերը, որպեսզի հաղթահարեն իրենց ներքին բարդույթները: Բայց ինչքան էլ ջնջեն արձանագրությունները կամ ինչ-ինչ փոփոխություններ կատարեն՝ միևնույն է, եկեղեցու հոգին հայկական է մնալու: Միևնույն ժամանակ ես հավատում եմ, որ այնպիսի մի ազգ, որ չունի հարգանք հավիտենական երևույթների նկատմամբ, երկար գոյատևել չի կարող։

- Պատահականությո՞ւն եք համարում այն, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր։

-Բնավ պատահական չէ, այլ տրամաբանական շարունակությունն է իրենց վարքագծի, որովհետև դեռևս թարմ են իրենց վանդալիզմի հետքերը, դեռ կան եկեղեցիներ, որոնք չեն հասցրել պղծել, ջնջել հայկական աղաղակող վկայությունները, ուստի այս պարագային ամենևին էլ ձեռնտու չէ որևէ միջազգային մշակութապահպան կառույցի մուտքը այդ տարածքներ։ Հետո, երբ իրենք կանեն իրենց ուզածը, հնարավոր է որոշ չափով թույլատրեն նրանց մուտքը։

-Իշխանությունները որևէ կերպ օժանդակո՞ւմ են հայ եկեղեցու գործունեությանը, որպեսզի Արցախի հոգևոր մշակույթային ժառանգությունը ներգրավվի ՅՈՒՆԵՍԿՕ-Ի պատմամշակութային ժառանգության մեջ։

-Ես Արցախի իշխանությունների մասով կարող եմ հավաստիացնել, որ նրանք կատարում են մաքսիմալ հնարավորը այս հարցում և մշտապես կանգնած են մեր կողքին` հատկապես Արտաքին գործոց և Կրթության, գիտության ու մշակույթի նախարարությունները։ Կատարվել են Ադրբեջանին անցած տարածքների մշակութային ժառանգության մանրամասն հաշվառում և բնութագրում և միջազգային կազմակերպություններին իրազեկման հսկայական աշխատանքներ, բայց այս ամենը շատ քիչ է, եթե Ադրբեջանը փակում է նրանց մուտքն այդ տարածքներ: Երկրորդ, իրատեսական լինելով՝ կասեմ, որ ցավոք սրտի աշխարհը շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում, բայց բոլորն էլ առաջնորդվում են իրենց շահերով, և ոչ մեկը չի ցանկանում արդարության կամ քրիստոնեական արժեքների պահպանման համար իր հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ. սա է դառը իրականաությունը։

֊ Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին ենթարկվեց վանդալիզմի, իշխանությունները քայլեր ձեռնարկեցի՞ն, որպեսզի միջազգայնորեն դատապարտվի այդ արարքը։

Մեզ համար դա իսկապես ցավոտ երևույթ էր, նամանավանդ, որ այդ եկեղեցին օծել եմ ես և այն իսկապես շատ սպասված էր այդ տարածաշրջանի համար։ Իշխանությունները, ի թիվս այլ դեպքերի, այս դեպքը ևս փաստագրել են և հնարավորինս ներկայացրել միջազգային պատկան մարմիններին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: