Ազատագրական շարժման հաջողությունը մեծապես կախված է արցախցիներից. Հոխիկյան
Լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազատագրական շարժման հաջողությունը մեծապես կախված է արցախցիներից։
Արցախի մեր եղբայրներն ու քույրերը կարող են իրենց ազգային դիրքորոշումը արտահայտել` միանալով ազգային միասնության ավտոերթին։
Դուք կրկին կարող եք ցույց տալ ձեր անկոտրում ոգին և փրկել ոչ միայն Արցախը, այլև հայկական պետականությունը։
Կիրակի մենք մեծ խմբով Սյունիքից գնում ենք Երևան։
Մեր ազդեցության չափը կախված է լինելու նրանից, թե ինչքան մեքենա կլինի շարասյան մեջ»: