Ապրող ու հաղթող քաղաքի մարդիկ․․․Աշոտավանցիները սահմանամերձ գյուղում խաչ են տեղադրել
Ապրող ու հաղթող քաղաքի մարդիկ․․․Այսօրը հիշարժան կմնա աշոտավանցիներիս համար․․․Կապան–Աշոտավան
ՏԵղի ունեցավ բանավանի երիտասարդության կողմից պատրաստված ու տեղադրված ԽԱՉԻ օրհնության արարողությունը, որն անցկացրեց Տեր Շիրակ քահանա Խանոյանը։
Միջոցառմանը մասնակցեցին տասնյակ աշոտավանցիներ, Կապան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը, հյուրեր։
Այն ուներ ոչ միայն հոգևոր, այլև բարոյա–հոգեբանական նշանակություն, որը վկայում է․ աշոտավանցիներն ամուր կառչած են իրենց հող ու ջրին և դեռ ավելին, քայլ առ քայլ գնում են առ Աստված։
Շնորհակալություն բոլորին այսօրվա գեղեցիկ օրվա համար․․․Սոս Դավթյան, 19–11–2021թ․ Կապան–Աշոտավան։