Թուրքիայում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա Թուրքիայի նախարարների կաբինետի հերթական նիստը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը, մտքերի փոխանակում տեղի կունենա Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովում տիրող իրավիճակի, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին վերջին հակամարտության շուրջ։
Բացի այդ, օրակարգում ներառված է կորոնավիրուսի դեմ պայքարի, բնակչության շրջանում պատվաստումների արագացման և հիվանդության աճով պայմանավորված հնարավոր սահմանափակումների մասին: