Մեզ կարող եք միանալ ժամը 14.00-ից սկսած. Երևանում սկսում են Սյունիքի հանձնման դեմ բողոքի ակցիաներ
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը, քաղաքական-հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով.
«Բոլոր լրատվականներին և ժողովրդին ի գիտություն՝ այսօրվա հավաքը սկսում ենք ժամը 14.00 Հանրապետության հրապարակից, ապա նույն պահանջով գնալով նախագահական և ԱԺ, վերադառնում ենք Հանրապետության հրապարակ՝ համահավաքի։ Մեզ կարող եք միանալ ժամը 14-ից սկսած»։
Ավելի վաղ նշել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում: