Ռուսաստանում կորոնավիրուսից 1 օրում մահացել է 1241 մարդ
Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 35681 նոր դեպք, հայտնում է վարակի դեմ պայքարի շտաբը։
Վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ի բարդություններից մահացել է 1241 մարդ։
Ընդհանուր առմամբ, վարակի տարածման սկզբից հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9 366 839 դեպք։ Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է մահվան 265 336 դեպք, ապաքինվել է 8 053 643 մարդ։