Հնդկաստանը խոստացել է ռազմական գործողություններ սկսել Պակիստանի տարածքում
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը կտրուկ է արձագանքել Հնդկաստանի պաշտպանության նախարարի հայտարարություններին, ով խոստացել էր, որ պաշտոնական Դելին գործողություններ կանցկացնի Պակիստանում Իսլամաբադից սադրանքների դեպքում, հայտնում է Al Jazeera գործակալությունը։
Պակիստանի ԱԳՆ-ն Հնդկաստանի սպառնալիքներն անվանել է «անպատասխանատու, սադրիչ և անհիմն»:
Հանգստյան օրերին Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը խոստացել է, որ իր երկիրը գործողություններ կանցկացնի Պակիստանի տարածքում, եթե Հնդկաստանի արևմտյան հարևանը «շատ խնդիրներ ստեղծի»:
«Այժմ մենք նրանց հասկացրել ենք, որ եթե դուք շատ խնդիրներ ստեղծեք, ապա մենք կարող ենք հատել սահմանը և հակահարված տալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև օդային հարվածներ հասցնել», - ասել է նախարար Սինգհը: