Տենց լավ չի, Ազատիչին մեղադրեք Շուշիի ազատագրման օպերացիայի փաստաթղթի տակ ստորագրելու համար․ Նարեկ Սամսոնյան
Երրորդ նախագահին մեղադրում են կաշառքի ասպետ Սիլվայի ցուցմունքից տարիներ անց ու սա անում են նոր հողեր հանձնելուն զուգընթաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։
«Ես իրոք ուզում եմ դեմքով ճանաչեմ կապիտուլյանտների բութ գործիք հանդիսացող քննիչին ու հարցնեմ՝ գիշերը ո՞նց ես քնում:
Նախագահի հաստատակամությանը չեմ կասկածում, վստահ եմ քմծիծաղով ա ընդունել նորությունը ու վստահ եմ ինքն էս անգամ էլ իրա հոգու խորքում նեղացածություն կամ ջղայինություն չունի, բայց դուք, այ ողորմելիներ, էսքանից հետո ո՞նց եք կատարում տենց պատվերներ:
Տենց լավ չի, Ազատիչին մեղադրեք Շուշիի ազատագրման օպերացիայի փաստաթղթի տակ ստորագրելու համար, էդ մի մեղադրանքը ձեր էության ու գենետիկ կոդի հետ ավելի համերաշխ ա...»։