Հրաչյա Մուշեղյանը նշանակվելու է բարձր պաշտոնի, կհարցնեք՝ ո՞վ է դա, կպատասխանեմ․ Հայկ Մամիջանյան
Մոտ ապագայում Հրաչյա Մուշեղյանը նշանակվելու է բարձր պաշտոնի քննչական մարմիններից որևէ մեկում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Կհարցնեք՝ դա ո՞վ է ու ո՞ր արժանիքների համար:
Պատասխանեմ.
Հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ վարչության պետը, ով համաձայնվել է հերթական դավաճանական գործարքից առաջ հասարակության ուշադրությունը շեղելու համար Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան «գցել»:
ՀԳ․ եթե մոտ ժամանակներս Սյունիք գնալու լինես՝ փորձի ադրբեջանական անցակետում ասես, որ Սերժ Սարգսյանի վրա գործ ես կարել՝ մեծ հարգանքի կարժանանաս թշնամու աչքերում»: