ԱԱԾ պահեստազորի սպաները հանդիպել են Թաթուլ Մանասերյանի գլխավորած պատվիրակության հետ
Կայացավ Արկադի Տեր-Թադևոսյանի անվան քաղաքացիական խորհուրդ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ստենֆորդի համալսարանի այցելու պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն։
«Քննարկվեցին փոխադարձ համագործակցության, երկրի զարգացման տեսլականին առնչվող հարցեր: Ընդգծվեց, որ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ու Քաղաքացիական խորհուրդը ունեն համատեղ գործունեության եզրեր»,- նշված է հաղորդագրությունում: