Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի բուկլետները թափել են առուն. Yerevan.Today (լուսանկար)
Արարատցիները սկսել են բացահայտ կերպով «իգնոր» անել Վեդու խոշորացված համայնքում առաջադրված իշխանական թեկնածու կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին․ ասում են՝ բնակիչները արշավ են սկսել նրա դեմ:
ՔՊ-ի դեմ բոյկոտից տարբեր դրվագներ են պատմում մեզ մարզից բնակիչներ, բայց առայժմ միակ վիզուալացված դրվագը, որ փաստում է՝ թե ինչպես են համայնքի բնակիչները արհամարհում են կամ անլուրջ են վերաբերում Վեդու իշխանական թեկնածուին՝ վերջինիս նախընտրական շտաբի դիմաց առվակի ցեխերի մեջ թափված նրա բուկլետների տեսարանն է:
Yerevan.Today-ի, խնդրանքով տարբեր քաղաքացիներ երեկ հերթով մոտեցել են Նոր կյանքի ՔՊ շտաբ ու հեռախոսով նկարել-փոխանցել են առվակի մեջ պատռված թափված բուկլետների լուսանկարները, որպես ապացույց:
Խիստ ուշագրավ է, որ Գարիկ Սարգսյանին բացահայտ մերժում են անում հենց իր համագյուղացիները, համենայն դեպս՝ ընտրողները ՔՊ բուկլետները թափել են հենց Նոր կյանք գյուղի կենտրոնում՝ հենց ՔՊ շտաբի դեմ-դիմաց: Հիշեցնենք Գարիկ Սարգսյանն այստեղ բնակվելու տարիներին գյուղապետ էր ընտրվել, այսօր էլ իր հովանավորչությամբ գյուղում լայնամասշտաբ շինաշխատանքներ են իրականացվում:
