ԱՄՆ–ն Ուկրաինա կուղարկի լրացուցիչ զենք և զինամթերք
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է Ուկրաինա ուղարկել Javelin հակատանկային հրթիռային համակարգեր, ականանետեր, ինչպես նաև ավելի վաղ գնված Stinger շարժական զենիթահրթիռային համակարգեր և Մի-17 ուղղաթիռներ, որոնք ի սկզբանե նախատեսված էին աֆղանական բանակի համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
CNN-ի փոխանցմամբ՝ Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինա խորհրդականներ, ինչպես նաև լրացուցիչ զենք ուղարկելու հարցը՝ կապված հաղորդագրությունների հետ, որ Ռուսաստանը զորքեր է քաշում դեպի ուկրաինական սահման։
Հաղորդվում է, որ ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտահոգություն են հայտնել, որ ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի կողմից կարող է դիտվել որպես լուրջ սրացում: