Ողբերգական դեպք Բուլղարիայում. ավտոբուսի վթարի հետևանքքով զոհվել է 46 մարդ, որոնցից 12-ը երեխաներ էին
Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած զբոսաշրջային ավտոբուսը երեքշաբթի օրը վթարի է ենթարկվել և բռնկվել Բուլղարիայի Ստրումա մայրուղու վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է BGNES գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել ժամը 03:00-ի սահմաններում, դեպքի վայրում մահացել է 46 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, ավտոբուսում եղել է 52 մարդ։
Հրշեջ ծառայության պետ Նիկոլա Նիկոլովի խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել Ստրումայի մայրուղու 31-րդ կիլոմետրում։ Դեպքի վայրում օպերատիվ-հետախուզական գործողությունները շարունակվում են։
Բուլղարիայի իշխանությունները քննարկում են ավտոբուսի խոշոր վթարի երեք վարկած՝ վարորդի քնած լինելը, թաց ճանապարհ կամ տեխնիկական անսարքություն։ Նաև, վարկածներից մեկի համաձայն, հրդեհը կարող էր սկսվել դեռևս վթարից առաջ, գրում է ՌԻԱ Նովոստին։