ԱՄՆ-ը չի թուլացնի Իրանի դեմ պատժամիջոցները
Միացյալ Նահանգները միակողմանի միջոցներ չի ձեռնարկի, ինչպիսիք են պատժամիջոցների վերացումը՝ Իրանին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադարձնելու համար: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շատ պարզ ասացինք՝ ինչ կողմից էլ նայեք պատրաստ չենք և չենք ձեռնարկի միակողմանի քայլեր միայն բանակցությունները առաջ տանելու համար», - ասել է նա՝ պատասխանելով պատժամիջոցների թուլացման հնարավորության մասին հարցին։
«Բանակցությունների վերադարձը բխում է Միացյալ Նահանգների շահերից, այն բխում է «Հինգ գումարած մեկ»-ի մյուս անդամների շահերից [Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը և Ֆրանսիան]։ Թեհրանի շահերից բխում է, եթե մենք կարողանանք հասնել դրան», - ասել է Փրայսը: