Որքա՞ն մարդ է աշխարհում մահացել կորոնավիրուսից
Նոյեմբերի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 258 441 075-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 608 194։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,174,847 մարդ, ապաքինվել է 233,913,010 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (48,748,557), 2-րդ տեղում՝ Հնդկաստանը (34,526,480), 3-րդը՝ Բրազիլիան (22,019,870), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (9,889,926) և Ռուսաստանը (9,366,839)։