«Հրապարակ»․ Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը երեկ ընդհատակ էին անցել․ ծանրութեթև են անում՝ հակառուսական գծի մեջ չհայտնվեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ վաղ առավոտից հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ բողոքի ակցիաներ արեցին Երևանում՝ փողոցներ փակեցին, իշխանությանն ուղղված կոչեր հնչեցրին։ Հայտարարվեց ազատագրական շարժման մեկնարկը, նպատակն է՝ կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագրի իրականացումը։
Ցուցարարները պահանջում էին հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, միջանցք չտրամադրել թշնամուն, զինել առաջնագիծը և այլն։ Ակցիայի հանրահայտ դեմքերից էին հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը, նախկին իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը և այլք։ Իսկ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերն ասես ընդհատակ անցած լինեին՝ ո՛չ ակցիային մասնակցեցին, ո՛չ էլ զանգերին էին պատասխանում։
Նշենք, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի փաստաթղթին կողմ է նաև ՌԴ-ն, հավանաբար, ռուսամետ ընդդիմադիրները դեռևս ծանրութեթև են անում՝ ինչ մարտավարություն ընտրել, որ հակառուսական գծի մեջ չհայտնվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում