Մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահը
91 տարեկան հասակում մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Չոն Դու Հվանը, հայտնում է Yonghap-ը։
1979 թվականին նա ռազմական հեղաշրջում կատարեց եւ իշխանության եկավ ու պաշտոնավարեց մինչեւ 1988 թվականը։
1996-ին Չոն Դու Հվանը դատապարտվեց մահապատժի կոռուպցիայի մեղադրանքով և 1980-ի ապստամբությունը ճնշելու մեջ ունեցած դերի համար հետագայում փոխարինվեց ցմահ բանտարկությամբ:
Նրան ներում է շնորհել Հարավային Կորեայի այն ժամանակվա նախագահ Կիմ Դաե Յունգը։