Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1243 մարդ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն ավելացել է օրական 33 996-ով, սա առավելագույնն է հոկտեմբերի 19-ից հետո։ Այս մասին ասվում է COVID-19-ի դեմ պայքարի շտաբի հաղորդագրության մեջ։
Անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի բարդություններից մահացել է 1243 մարդ։
Նշենք, որ Ռուսաստանում համաճարակի ողջ ընթացքում գրանցվել է վարակի 9 400 835 դեպք, մահացել է 266 579 մարդ։