Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է, որ պատրաստ է առանց պայմանների հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ
Հայաստանի իշխանությունները հայտնել են Ռուսաստանի Դաշնությանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների սկսելու պատրաստակամության մասին այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց այդ գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին։ Այդ մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ժամանակ մենք ասել ենք, որ պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների և երբ գործընթացն առաջ ընթանա, մենք, իհարկե, հանրությանը կտեղեկացնենք իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է նա։
Հունանյանի խոսքով, ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ «Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ այս պահին Թուրքիայի հետ բանակցություններ չկան»,- հավելել է նա։