Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին եւ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ նոյեմբերի 23–ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին:
Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից, Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։