Հնդկաստանը կվաճառի իր ռազմավարական պաշարներից շուրջ 5 միլիոն բարել նավթ
Հնդկաստանը նախատեսում է այս շաբաթ հայտարարել ռազմավարական պաշարներից շուրջ 5 միլիոն բարել նավթի վաճառքի մասին։ Այսպիսով, նա կմիանա ապրանքների գներին համատեղ հարված հասցնելու ԱՄՆ ծրագրին, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Հրապարակման զրուցակիցը, մատնանշելով սպասվող վաճառքի աննշան ծավալը՝ երկրի օրական սպառման կեսը, միաժամանակ նշել է, որ Հնդկաստանի իշխանությունները պատրաստ են հետագա զարգացումներին։
Ներկայիս որոշումն իր բնույթով խորհրդանշական է՝ որպես նախազգուշացում առևտրականներին։ Հնդկական նավթն ուղղակիորեն կվաճառվի վերամշակող գործարաններին։
Նշենք, որ Հնդկաստանից բացի հաջողվել է համոզել Ճապոնիան ու Հարավային Կորեային, սակայն թե որքանով են որոշել վաճառել այս երկրները, չի հաղորդվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջո Բայդենը կարող է նոյեմբերի 23-ին հանդես գալ հայտարարությամբ՝ նավթի մի մասը ռազմավարական պաշարներից ազատելու՝ էներգակիրների գների իջեցման նպատակով։