Էրդողանը հերքել է, որ Թուրքիայում կանցկացվեն վաղաժամկետ ընտրություններ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հերքել է երկրում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու ծրագրերի մասին պնդումները, հայտնում է Anadolu-ն։
Ելույթ ունենալով Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցչությունների ղեկավարների 150-րդ հանդիպմանը` Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսին։