Կրեմլը պաշտոնապես հաստատել է՝ Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն նոյեմբերի 26-ին Սոչիում։ Պետությունների ղեկավարները նախատեսում են նախանշել Լեռնային Ղարաբաղում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը:
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։