Ինչու է հետաձգվել Արմեն Գեւորգյանի նշանակումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա սեպտեմբերի 15-ից Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը եւ լուրեր հրապարակվեցին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ Նիկոլայ Պատրուշեւի փոխարեն: Սակայն դեկտեմբերի 21-ին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, որը նախագահում էր Սերժ Սարգսյանը, գլխավոր քարտուղարի հարցը այդպես էլ չբարձրաձայնվեց:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով քննարկվել էր, որ դեկտեմբերի 21-ին ոչ թե Վ. Հարությունյանը, այլ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է նշանակվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Սակայն այս նշանակումը հետաձգվեց մեկ տարով:
Չի բացառվում, որ պատճառը 2016 թվականի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունն է, որն անցնելու է Հայաստանին եւ ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավար է նշանակվելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայերի դերը շատ կբարձրանար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում