Առաջին անգամ է, որ ուղիղ կապ է ստեղծվում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև. Փաշինյան
Առաջին անգամ է նման բան տեղի ունենում, որ ուղիղ կապ ստեղծվի Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև: Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա իմպրովիզով ստացվեց, երբ փոխադարձ մեղադրանքներ էին, թե ով խախտեց հրադադարը և այլն: Կապը հաստատված է, փաստը ինքնին գնահատելի է: Ես գնահատում եմ նաև Ադրբեջանի նախագահի այդ որոշումը, ժամանակը ցույց կտա՝ դա ինչքանով արդյունավետ կլինի»,-ասաց նա: