Այն 24 զինծառայողները, որոնց հետ կապը կորել էր, ըստ չճշտված տեղեկությունների, գերեվարվել են. չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել. Փաշինյան
Թույլ տվեք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով օգտագործել այդ տերմինը՝ չճշտված տեղեկություններ, թեև գիտեք, որ իմ կողմից նման բան ասելն այդքան էլ ճիշտ չի, բայց եկեք պայմանական էդ վերնագրի ներքո դնենք՝ այդ զինծառայողները գերեվարվել են:
Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 24 զինծառայողներին, որոնց հետ նոյեմբերի 16-ին կապն ընդհատվել էր:
«Այն 24 զինծառայողները, որոնց հետ կապը կորել էր, ըստ չճշտված տեղեկությունների, գերեվարվել են: Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել»,- նշեց Փաշինյանը: