Այս ամենը հասկանալո՞վ ես հող հանձնել, այ հող հանձնող...փաստաբան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ա´յ հողատու, բա եթե դելիմիտացիան ու դեմարկացիան բարդ ու միջազգային հանրային իրավունքի նախադեպային պրակտիկայով մշակված հատուկ մեթոդաբանությունների վրա հիմնված գործընթացներ են, ապա ինչի՞ քո էդ գեղջկական ոճով, առանց այդ գործընթացների հանձնեցիր Սյունիքի հայտնի հատվածները, այդ թվում` Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշակի մասը:
Բա այ կապիտուլիանտ, քեզ ասում էինք, որ այդպիսի ռելիեֆով ավտոճանապարհը, որը առավելապես ու բացարձակապես կենսական նշանակություն ունի միայն Հայաստանի համար, չի կարող կիսվել Ադրբեջանի հետ:
Բա ա´յ մանիպուլիատոր, քեզ ասում էինք, որ այդ ճանապարհը, որը կառուցվել ու սպասարկվել է բացառապես Հայաստանի միջոցներով չի կարող կիսվել Ադրբեջա ի հետ:
Վերը նշված մեթոդական սկզբունքները հայտնի չէի՞ն քեզ, քրեական դատավարությունում աճպարարություններ անող ու բանկային գաղտնիքներ կորզող իրավաբաններդ չէի՞ն հուշել, դրա համար ժամանակ չունեի՞ն, թե՞ այս ամենը հասկանալով ես հանձնել ա´յ հանձնող»: