Ջո Բայդենը գնացել է 5-օրյա արձակուրդի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել է Մասաչուսեթս հնգօրյա արձակուրդի, հայտնել են Սպիտակ տանը։
Նախագահականի լրագրողները հայտնել են, որ Բայդենն արդեն ժամանել է Նանտաքետ առողջարանային կղզի։
Բայդենի ժամանակացույցի համաձայն՝ նա մինչև կիրակի նախատեսված հանրային միջոցառումներ չունի։ Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները նշում է Գոհաբանության օրը՝ ազգային տոնը, և շատ ամերիկացիներ այս տոնին նախորդող և հաջորդ օրերին հանգստյան օրեր են վերցնում՝ հարազատներին այցելելու համար: