Ճապոնիան ևս կվաճառի իր նավթի ռազմավարական պաշարների մի մասը
Ճապոնիայի իշխանությունները նավթի իրենց պաշարների մի մասը կվաճառեն իրենց ռազմավարական պաշարներից, հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան, փոխանցում է Nikkei-ն։
Մեկ օր առաջ 50 միլիոն բարելի վաճառքի մասին հայտարարել էր նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Մենք որոշեցինք քայլել ԱՄՆ-ի հետ և վաճառել նավթի ազգային պաշարների մի մասը այնպես, որ չխախտենք նավթի պաշարների գործող օրենքը», - ասել է Կիսիդան:
Ճապոնիայի վարչապետի խոսքով՝ պաշարների վաճառքի հիմնական նպատակը բենզինի գների կայունացումն է։ Նա, սակայն, չհստակեցրեց այն պահուստների ծավալը, որը վաճառվելու է, և այդ գործընթացի ժամկետները։