Աշխարհում կորոնավարակակիրների թիվը մոտենում է 260 միլիոնի
Նոյեմբերի 24-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 259 018 163-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 577 088։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,183,485 մարդ, ապաքինվել է 234,356,489 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (48,835,216), 2-րդ տեղում՝ Հնդկաստանը (34,535,763), 3-րդը՝ Բրազիլիան (22,038,731), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (9,932,408) և Ռուսաստանը (9,400,835):