Ռուսական S-400 Triumph զենիթահրթիռային համակարգը գերազանցում է ամերիկյան THAAD հակահրթիռային համակարգին
Ռուսական S-400 Triumph զենիթահրթիռային համակարգը գերազանցում է ամերիկյան THAAD հակահրթիռային համակարգին, որն ունակ է թիրախներ խոցել մթնոլորտի վերին հատվածում։ Այս մասին գրում է չինական Sina պորտալը։
«Եթե դուք իսկապես նրանց կողք կողքի դնեք, ապա S-400-ը կհաղթի»,- վստահ է հոդվածի հեղինակը։
Նրա կարծիքով, ռուսական համակարգի գործառույթներն ավելի լայն են, քան ամերիկյան համակարգինը: Այսպիսով, С-400-ն ի վիճակի է խոցել ոչ միայն հրթիռները, այլև պոտենցիալ թշնամու ավիացիան։
«Ընդհանուր ֆունկցիոնալության առումով ռուսական С-400-ն ավելի շատ նման է ունիվերսալ համալիրի, հետևաբար, չնայած այն հանգամանքին, որ միջին և մեծ հեռավորությունների վրա այլ մեթոդ է օգտագործվում, որն այնքան էլ հզոր չէ, որքան ամերիկյան THAAD-ը, նրա առավելությունն այն է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն ունակ է բազմաֆունկցիոնալ գործառույթ կատարեկ», - հավելել է հեղինակը։