Շվեդիան առաջին անգամ ունի կին վարչապետ
Մագդալենա Անդերսոնը դարձավ Շվեդիայի առաջին կին վարչապետը չորեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին խորհրդարանում վերջնական քվեարկությունից հետո: Այս մասին հայտնում է Euronews-ը։
Նշվում է, որ երկար բանակցություններից ու քննարկումներից հետո սոցիալ-դեմոկրատների առաջնորդը կարողացել է անհրաժեշտ աջակցություն ապահովել պատգամավորների շրջանում։
Հրատարակությունը հայտնում է նաեւ, որ նախօրեին պայմանավորվածություն է ձեռք բերվել «ձախ» կուսակցության հետ, որը պահանջել է բարձրացնել կենսաթոշակը` իր թեկնածությունը պաշտպանելու համար։
Անդերսոնը նախկինում Շվեդիայի ֆինանսների նախարարն էր: