Իրանում ակնկալում են, որ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները հաջող կընթանան
Իրանի բնակչությունն ակնկալում է, որ Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները, որոնք տեղի կունենան նոյեմբերի 29-ին «4+1»-ի մասնակցությամբ կանցնեն հաջողությամբ և կհանգեցնեն Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկում, հայտնում է Anadolu-ն։
Նշվում է, որ չնայած բանակցությունների ժամկետի մոտենալուն, երկրները շարունակում են հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին:
Իրանի փողոցներում դրական տրամադրություններ են տիրում բանակցությունների արդյունքների վերաբերյալ։