Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ազատվել է պաշտոնից
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը հաղորդում են Կառավարության գրավոր քվեարկության հարցեր բաժնից.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Համբարձում Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»: