Ռումինացիները ամերիկյան ռազմաբազայից գողացել են 2 մլն դոլարի դիզվառելիք
Ռումինիայի մի խումբ քաղաքացիներ մոտ 2 միլիոն դոլար արժողությամբ դիզվառելիք են գողացել Ռումինիայի հարավ-արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազայից՝ լուրջ վնաս պատճառելով ԱՄՆ դաշնային կառավարությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ռումինիայի ոստիկանությանը հղումով։
Քննիչների տվյալներով՝ Ռումինիայում մի քանի հոգի հանցավոր խումբ են ստեղծել, որը 2017 թվականից ի վեր Միխայիլ Կոգալնիչեանու ռազմաբազայում, ինչպես նաև շրջանի մարտավարական զորավարժությունների համար նախատեսված տարածքներում գողացել է ԱՄՆ կառավարությանը պատկանող հեղուկ վառելիք, հիմնականում դիզելային վառելիք։
Այս գործով վեց խուզարկություն է կատարվել, յոթ հոգի բերման են ենթարկվել։