Լոնդոնը, Փարիզը և Բեռլինը Թեհրանին կոչ են անում բացել մուտքը դեպի Քարաջի օբյեկտ
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են անում անհապաղ վերականգնել ՄԱԳԱՏԷ-ի մուտքը դեպի Քարաջ, ասվում է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից:
«Չնայած սեպտեմբերին կայացած բանակցությունների ընթացքում Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնմանը, Իրանը շարունակում է մերժել ՄԱԳԱՏԷ-ի մուտքը դեպի Քարաջում գտնվող TESA օբյեկտ:
Այն փաստը, որ Իրանը լիովին չի կատարել ձեռք բերված համաձայնությունը, խիստ մտահոգիչ է և կասկածի տակ է դնում Իրանի պատրաստակամությունը. գործել բարեխղճորեն։ Մենք կոչ ենք անում Իրանին շտապ վերականգնել ՄԱԳԱՏԷ-ի համար Քարաջում գտնվող օբյեկտի մուտքը»,- ասված է հայտարարության մեջ: