ԱՎԾ-ն ու նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր են ներկայացրել. տարբերությունը հասնում է 700-ի. նշանակված է քննություն
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է կորոնավիրուսի հետևանքով մահվան տվյալներ, որոնք նախկինում առողջապահության նախարարության հրապարակած տվյալների հետ ունեն շեղում: Այս մասին կառավարության հերթական նիստւմ հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ նշանակված է քննություն՝ պարզելու հանար, թե ինչն է մահերի վիճակագրությունների տարբերությունը:
«Պետք է հասկանանք, վերստուգենք, թե այդ մահերից որքանն է եղել քովիդի հետևանքով, որքանը՝ այլ պատճառով: Մոտ 700 տարբերության կա թվերի մեջ», - ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նկատեց, որ տարվա ավարտին է շեղումներ չեն լինի: Սակայն նրա ասյ պատասխանը չբավարարեց փաշինյանին:
«Ամեն դեպքում, իրավիճակը պետք է լրջությամբ քննեն՝ հասկանալու, թե որտեղ է եղել բացթողում: Պարզենք՝ որևէ չարամատություն եղե՞լ է որևէ մեկի կողմից որևէ տվյալ թաքցնելու, մի բան ակնհայտ է՝ ՀՀ կառավարությունը երբեք որևէ այդպիսի մղում չի ունեցել», - ասաց Փաշինյանը: