Ազատագրական շարժման սիրելի մասնակիցներ, եկեք ԱԺ մոտ, այսօրվանից շարժումը կլինի շատ ավելի կոշտ․ Հոխիկյան
Ազատագրական շարժման սիրելի մասնակիցներ, եկեք ԱԺ մոտ և ձեր ներկայությամբ աջակցեք մեր պայքարին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազատագրական շարժման համակարգող Նաիրի Հոխիկյանը։
«Մենք հիմա նիստերի դահլիճում ենք։ Եկեք, որ մեր պայքարը ավելի արդյունավետ լինի։ Այսօրվանից ազատագրական շարժումը կլինի շատ ավելի կոշտ։ Եկեք ԱԺ մոտ ու տեր եղեք մեր պետականությանը»։