Ատելությամբ լցված «խաղաղասերներ», դուք երբեք չեք հասկանա խաղաղության գինը, քանզի այն չեն մուրում, այլ վաստակում են ուժով․ Դավիթ Ամալյան
Միայն սիրելով կհաղթենք ատելությանը... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին՝ Վարդան Ամալյանը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում։
Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
Ատելությամբ լցված «խաղաղասերներ»... դուք երբեք չեք հասկանա խաղաղության գինը, քանզի այն չեն մուրում, այլ վաստակում են ուժով...
Ատելությամբ լցված
«Ուժեղներ» դուք երբեք չեք ընկալի ուժի գինը, որովհետև ուժը վաստակում են բարությամբ...
Ատելությամբ լցված
«Բարիներ» ... դուք չգիտեք բարության գինը, քանզի այն փոքրոգիներին հասու չի, բարին վաստակում են սիրով...
Եվ քանի որ
Ատելությամբ լցված
«Սիրողներ» չեն լինում, (հիմա կասեք բա էն հայրենասեր աշխատողները), ուրեմն միայն սիրելով կհաղթենք ատելությանը...