Ռուսաստանը Հայաստանից միջնորդություն է ստացել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Մարիա Զախարովա
«Ռուսաստանը Հայաստանից միջնորդություն է ստացել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար եւ պատրաստ է նման օգնություն ցուցաբերել»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքերով, Ռուսաստանը շահագրգռված է և ջանքեր է գործադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ առաջ տանել դա»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։
Նա նաև նշել է, որ երկխոսության մեկնարկը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը և «բարիդրացիության և վստահության մթնոլորտի ձևավորմանը»։