Պատերազմի հավանականությունը մեծ է, բայց չեմ կարծում, թե միջանցք կլինի. Տիրան Խաչատրյան (տեսանյութ)
Եթե համապատասխան կազմակերպում չիրականացվի՝ անվտանգության ապահովման, բանակի ուժեղացման, անհրաժեշտ խնդիրների կատարման, ունակությունների մեծացման հետ կապված, ապա պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ Այս մասին Ազգային ժողովում «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
Հարցին, թե պատերազմից հետո այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվե՞լ են, Խաչատրյանը ասել է, որ որոշակի աշխատանքներ կատարվել են, բայց դա բավարար չէ։
Նա նշել է, որ չի կարծում, թե ադրբեջանցիներն իրենց համար այդքան բաղձալի միջանցքը ստանալու են։
Մանրամասները՝ տեսանյութում